Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Ռոբերտ Ավանեսյանը  2020 թվականի մարտի 01-ից մինչև մարտի 31-ն ընդգրկող ժամանակահատվածում աշխատելով  <<Գրանդ Քենդի>>  ՍՊԸ Արցախի մասնաճյուղում, հանդիսանալով առևտրային կազմակերպության ծառայող, օժտված լինելով աշխատանքային պայմանագրով սպառողական շուկայում կցված համապատասխան տարածքների առևտրային  կետերից  ընկերության արտադրատեսականու պատվերների ընդունման, կցված տարածքի բոլոր առևտրային կետերի ցուցակագրման, առևտրային կետերում ընկերության արտադրանքի տեղակայման և ցուցադրման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև նախօրոք գրված արտադրատեսականուն համապատասխան օպերատորների մոտ պատվերների գրանցման լիազորությամբ և պարտավոր լինելով պահպանել գործատուի նյութերն ու միջոցները, իր լիազորություններն օգտագործելով  կազմակերպության շահերին հակառակ` Ստեփանակերտ  քաղաքում գործող  <<Ավագյան Աիդա>>, <<Ավագյան Էդիկ>>, <<Գրիգորյան Արմեն>>, <<Սարուխանյան Հովիկ>>, <<Իշխանյան Մարտա>>, <<Հարությունյան Սամվել>>, <<Ստեփանյան Սրբուհի>>, <<Քոչարյան Գուրգեն>> ԱՁ-ներին, <<ՕԿԵԱՆ>>, <<Նավ>>, <<ԱՐՔԱ>>, <<Աբրահամյան>>, <<ԳՈՒՐՄԵՏ Մարկետ>>, <<Զոյա Լուիզա>>ՍՊԸ-ներին ու Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում գործող ԱՁ <<Դադայան Արմեն>> խանութներին առաքած ապրանքատեսակների դիմաց ստացել է ընդհանուր 3.040.210 ՀՀ դրամ գումար, որը նույն ամսվա ընթացքում, միասնական մեկ դիտավորությամբ,  տարբեր օրերի տարբեր չափերով մուտքագրել է <<Տոտո Գեյմինգ>> կազմակերպության կայքում իր անձնական <<robert11585>> էջի հաշվեկշիռ, կատարել  խաղադրույք  ու պարտվել՝  նույն մասնաճյուղի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան`  ըստ էության քննելու համար:

Քրեական գործի նկատմամբ հսկողությունը և դատավարական  ղեկավարումն իրականացնում է  ԱՀ գլխավոր  դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության  դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

 

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: