Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մարտակերտում կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն ԱՀ գլխավոր դատախազի հետ
Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները պատշաճ ու ժամանակին կատարելու, ինչպես նաև քաղաքացիներին հուզող հարցերին, խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով նախաձեռնած շրջանային այցերի շրջանակում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 27-ին Մարտակերտ քաղաքում իրականացրել է քաղաքացիների ընդունելություն։ Մինչ այդ, գլխավոր դատախազն անց է կացրել խորհրդակցություն մինչդատական վարույթում գտնվող գործերի ընթացքի, օրինականության ապահովման վերաբերյալ։ Հանցագործությունների դեմ պայքարում համակարգի աշխատակիցները պետք է պահպանեն լիակատար անաչառություն, իրենց գործառույթների կատարման մեջ ազնվության և օրինահենության հանդեպ հանրության վստահությունն էլ ավելի ամրապնդելու համար, այս համատեքստում գլխավոր դատախազի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:
Ընդունելության ընթացքում տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիների խնդիրներին մանրամասն ծանոթացել է գլխավոր դատախազը, դա­տա­խա­զա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի գոր­ծադր­ման տի­րույ­թում գտնվող խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։
Ընդունելության եկած քաղաքացիներից բարձր են գնահատել Գուրգեն Ներսիսյանի ու­շա­դիր, հար­գա­լից ու ա­ջա­կից լի­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյունը, կարևորելով հետպատերազմյան շրջանում պե­տու­թյան ու քա­ղա­քա­ցի­նե­րի միջև անհրաժեշտ վստահության մթնոլորտի ձևա­վոր­ումը: Նման հան­դի­պում­նե­րը ևս կարևոր քայլ է դեպի քա­ղա­քա­ցի­ն, վստահեցնելով նրանց, որ դա­տա­խա­զու­թյու­նը գլխավոր դատախազի գլխավորությամբ նրանց կող­քին է, պատ­րաստ է լսե­լու նրանց ցան­կա­ցած գան­գատ, խն­դիր և իր կամ պե­տա­կան մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­լու մի­ջո­ցով փնտրել դրանց լուծման ուղիները:
Տեդեկատվությունն ու լուսանկարն ըստ ,,Ջրաբերդ,, թերթի ֆեյսբուքյան էջի՝  https://www.facebook.com/jraberdPTert/