Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՐԱՏ ՖԵԼԻՔՍԻ ԴԱՎԹՅԱՆ

ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ,
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1977թ. մայիսի 8-ին,Ստեփանակերտ քաղաքում:
1984-1992թթ. սովորել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է ՌԴ Մոսկվայի թիվ 204 միջնակարգ-էքսպերիմենտալ դպրոց, որն ավարտել է էքստեռն կարգով:
1993թ. ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1993-1995թթ. ծառայել է ԱՀ զինված ուժերում:
Զինծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999 թվականին:
2002-2005թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:
1997թ. աշխատանքի է ընդունվել ԼՂՀ դատախազությունում որպես ՏԳՍԷ օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ստաժոր-դատախազ, այնուհետև նույն բաժնի դատախազի և ավագ դատախազի պաշտոններում:
1999թ. տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազություն՝ նախ որպես դատախազության ավագ քննիչ, այնուհետև Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ:
2007թ. նշանակվել է գլխավոր դատախազության քննչական բաժնի պետի պաշտոնում:
2009թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
2009 թվականից ծառայության է անցել ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում՝ որպես առաջին կայազորային քննչական բաժնի պետ:
2014թ. նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնի պետի, իսկ 2021թ.՝ երկրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոններում:
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ՔԿ գերատեսչական մեդալներով, ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
2021թ. մայիսի 1-ից ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին:
Ամուսնացած է, ունի որդի և դուստր: