Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՄՈՒԼՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ

Հիշեցնենք, որ այդ կապակցությամբ ԼՂՀ դատախազության կոռուպցիոն, կազմակերպված,  սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ, և ներկայումս ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Անշուշտ, զանգվածային լրատվամիջոցի կողմից, ինչպիսին տվյալ դեպքում ՙLragir. am՚-ն է, հասարակական հնչողություն ունեցող քրգործերի պարագայում հետևողականություն դրսևորելը խրախուսելի է: Երևույթի գնահատումով, ինչպես նաև հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքի ապահովման նպատակով, ԼՂՀ դատախազությունն իր պաշտոնական կայքում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ պարբերաբար զետեղել է տեղեկատվություններ:  Բացի այդ,  ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում հանդես է եկել համապատասխան մեկնաբանությամբ: Չգիտես ինչու, պաշտոնական աղբյուրին հղում անելու կամ անհրաժեշտ հարցապնդումով ԼՂՀ դատախազություն դիմելու փոխարեն ՙLragir.am՚-ը փոխանցել է վերոհիշյալ քրգործով տուժողների մասնավոր կարծիքը, թե` ՙ…այդ մարդկանց առիթ է տալիս կարծելու, որ բանկի, իրավապահների և խարդախների միջև կա գործարք՚: Նույն հրապարակման մեջ նաև կասկած է հայտնվում քրեական գործի քննության օբյեկտիվությանը: 
Թեպետ հետ-գրոց գրառման մեջ թերևս այլ լրատվամիջոցից քաղված որոշ պաշտոնական տվյալներ նշվում են, այնուամենայնիվ, հազիվ թե դա բավարար է նախաքննության մասին ընթերցողի մոտ ճիշտ պատկերացում ձևավորելու համար:
Ակնկալում ենք, որ հարգարժան լրատվամիջոցն այսուհետ ավելի խնամքով  կվերաբերվի նմանատիպ հրապարակումներին` նախապատվությունը տալով առաջին աղբյուրից ստացված տեղեկատվություններին: