Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Հրապարակվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի գրավոր կարծիքը Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխությունների նախագծի վերաբերյալ

Դեռևս 2022թ. հոկտեմբերի 27-ին ԱՀ գլխավոր դատախազը ԱՀ Ազգային ժողովի նախագահին էր ուղարկել Սահմանադրության 162-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ գրավոր կարծիք, որում ներկայացվել էին մի շարք մտահոգություններ ու խնդիրներ: Հետագայում, երբ այդ հանգամանքը հայտնի է դարձել նաև հանրության շրջանում, սկսել են հնչել մեկնաբանություններ, թե իբր դատախազության դիրքորոշումը «դիտավորությամբ» գաղտնի է պահվել: Իրականում այդ գործընթացը կրել է զուտ «գործնական և աշխատանքային» բնույթ, առանց հավելյալ ձևականությունների և որևէ մեկը չէր հետապնդել այն գաղտնի պահելու նպատակ:
Ստորև ներկայացվում է ԱՀ գլխավոր դատախազի կողմից ԱՀ Ազգային ժողով ուղարկված գրավոր կարծիքը: