ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է <ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ> ՄԵԴԱԼՈՎ
Արցախի Հանրապետության Նախագահի 16.11.2020թ. հրամանագրով ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Արարատի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է <Արիության համար> մեդալով: