ՀԷԿԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Է ՎՃԱՐՎԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ 26.000.000 ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐ
ԱՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող՝ «Հ.Է.Կ. ՇԻՆ» ՓԲ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափ կազմող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ վճարելուց խուսափելու ենթադրյալ հանցագործության դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վճարվել ընդհանուր 26.000.000 դրամ գումար:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժինը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: