Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՎԱԾԵԼ Է ՃՊԾ ՏԵՍՈՒՉԻ ԴԵՄՔԻՆ

  ԼՂՀ ՃՈՎ ճանապարհա-պարեկային ծառայության  տեսուչ Կամո Իսրայելյանը ստուգելու նպատակով կանգնեցրել է ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող Սերգեյ Հայրապետյանի  ՙՆիսսան Նավարա՚ մակնիշի 19  LU 901 պետհամարանիշի ավտոմեքենան: Վիճաբանության մեջ մտնելով ՃՊԾ տեսուչ Կ. Իսրայելյանի հետ, Ս. Հայրապետյանը բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով  ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ  չպարունակող  մարմնական վնասվածք:
Նշված փաստով ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնում ԼՂՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն  գործադրելը/  հարուցվել է քրեական գործ:
Տարվում է նախաքննություն: