Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Դրանց վրայից պոկելով ակցիզային դրոշմանիշները, Վ. Մկրտչյանը իրեն պատկանող խանութի միջոցով իրացրել է ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա` չդրոշմավորված 114.100 դրամ արժողության ալկոհոլային խմիչքներ, իսկ Է. Ղալայանը առաքման միջոցով իրացրել է նույնկերպ չդրոշմավորված` 494.900 դրամ գումարի ալկոհոլային խմիչքներ:
Փաստի առթիվ 25.10.2011թ. ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ ՔՕ 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է ԼՂՀ ԿԱ ՀՊԾ քննչական բաժնի կողմից: Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: