Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

«Ջրմուղ-Կոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Մարտիկ Հայրապետյանը օգտագործելով իրեն վերապահված կարգադրիչ լիազորությունները, կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր» կազմելով` ընկերության բանվորներին ներգրավել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում շինություն կառուցելու համար, սակայն վարձատրությունը կատարել է ընկերության միջոցների հաշվին:

Բացի այդ, նա «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վաճառքից ստացած  գումարից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող դրամական միջոցներ:

Հիշյալ փաստերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 222-րդ հոդվածի 1-ին և 345-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:  Տարվում է նախաքննություն:

Քրեական գործով դատախազական հսկողությունը և դատավարական  ղեկավարումն իրականացնում է  ԱՀ գլխավոր  դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: