Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՎԱՏՆՄԱՆ ՈՒ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ

հանդիսանալով նույն գյուղի Յու Ջահանգիրյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը 2010-2011թթ. ուսումնական տարվա ընթացքում 1.5 դասարան-կոմպլեկտ կազմավորելու փոխարեն կեղծ տարիֆիկացիոն տեղեկանք կազմելու եղանակով 2 դասարան-կոմպլեկտ կազմավորելու միջոցով նույն դպրոցի ուսուցիչներ Նաիրա Գրիգորյանի, Արմեն Գրիգորյանի և Մարինե Ավանեսյանի անուններով կեղծ հաշվարկել է, համապատասխանաբար, 1.009.174, 48.352, 36.264 ՀՀ դրամ աշխատավարձի և արձակուրդային գումարներ, որից 1.009.174 դրամը` յուրացման, իսկ 84.616 դրամը վատնման եղանակով հափշտակել է` պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Նույն Անժելիկա Էլիբեկյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կեղծ հրաման է արձակել ֆիզիոլոգիական արձակուրդի մեջ գտնվող` Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի Յու. Ջահանգիրյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի Շ.Հովսեփյանին դասաժամեր տրամադրելու վերաբերյալ, վերջինիս անվամբ 2010թ. հունիս-օգոստոս և 2011թ. օգոստոս ամիսներին հաշվարկել ու ստացել է 362.015 ՀՀ դրամ աշխատավարձի գումար` յուրացման եղանակով հափշտակելով այն, որից հետո կեղծ հրաման է արձակել նրան ֆիզիոլոգիական արձակուրդ ուղարկելու մասին և նրա անվամբ ավել հաշվարկել է 276.489 ՀՀ դրամ ֆիզոլոգիական արձակուրդի վճար, որից 52.329 ՀՀ դրամը տրամադրել է Շ.Հովսեփյանին` վատման եղանակով հափշտակելով այն, իսկ մնացած 226.160 ՀՀ դրամ գումարը հափշտակել է յուրացման եղանակով` պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ 21.11.2011թ. ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչության կողմից ԼՂՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն իրականացնում է ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: