Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒՆ ՀԱՐԿԱԴՐԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

18.03.2020թ. «Artsakh1.am» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից նշված սոցիալական կայքի նույնանուն էջում տեսանյութ էր հրապարակվել ԱՀ Մարտունու քաղաքապետի կողմից ենթադրաբար նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ, որը լայն տարածում էր ստացել սոցիալական ցանցի տիրույթում:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումն առերևույթ պարունակում է քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկատվություն, դեպքի հանգամանքները պարզելու համար դատախազության կողմից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնին տրվել էր քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով համապատասխան ստուգումներ կատարելու հանձնարարություն:
Ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա 27.03.2020թ. ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 147.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: