Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾ  ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՍՑՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ  ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ  

20.03.2021թ. ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժին հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նույն քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 1 հասցեի առանձնատան բակում հայտնաբերվել է նշված տան բնակչուհի Գ.Ղ.-ի դիակը` այրված վիճակում: Հաղորդման հիման վրա կատարված նախնական ստուգմամբ Գ.Ղ-ի տանը հայտնաբերվել է ենթադրաբար տուժողի կողմից թողնված գրությունը, իսկ ամուսնու կողմից հայտնվել էր տանը պահվող` բենզինի պարունակությամբ շշի բացակայության մասին:

Վերոհիշյալ դեպքի առթիվ ԱՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: