Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԽՄԲԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

31.03.2020թ. ԱՀ համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող՝ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության դիտորդական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հանցագործության վերաբերյալ բանավոր հաղորդում էր ներկայացրել ԱՀ դատախազություն՝ հայտնելով Ստեփանակերտ քաղաքի թիվ 1/5 ընտրական տեղամասում հիշյալ կազմակերպության դիտորդական խմբի դիտորդների լիազորությունների իրականացմանը Արցախի հեղափոխական կուսակցության նախագահի կողմից խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:
Նշված դեպքի առթիվ նույն օրը ԱՀ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննության իրականացման համար փոխանցվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին: