Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԱԶԳԱՅԻՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումները 2020թ. հոկտեմբերի 10-ին, օրվա առաջին կեսին, խախտելով 09.10.2020թ. ՌԴ Մոսկվա քաղաքում ձեռք բերված 10.10.2020թ.  ժամը 12:00-ից հումանիտար զինադադարի վերաբերյալ պայմանները և 1949թ. օգոստոսի 12-ի  <<Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին>> Ժնևյան կոնվենցիայի պահանջներն ու միջազգային մարդասիրական իրավունքի մյուս նորմերը, ներխուժելով Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք,  ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ, հրազենի գործադրմամբ կյանքից զրկել են ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիներ Նվեր Վազգենի Գրիգորյանին, Արտյոմ Վարդանի Միրզոյանին, Անահիտ Միշայի Մովսիսյանին, Միշա Վալերիկի Մովսիսյանին, Վարուժան Բալաբեկի Պողոսյանին, ինչպես նաև ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված՝  հրկիզել են քաղաքացիական անձանց տներ և այլ շինություններ, այդ եղանակով անօրինական, կամայական ոչնչացնելով մեծ չափերով գույք:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 416-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, 12.10.2020թ. ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: