Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՊԱՐԶԵԼ ARTSAKH1.AM ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱԳՏԻՐՈՋ ԳՐԱՌՄԱՄԲ ԵՎ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՍԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԵՊՔԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

18.03.2020թ. Artsakh1.am անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից նշված սոցիալական կայքի նույնանուն էջում տեսանյութ է հրապարակվել ԱՀ Մարտունու քաղաքապետի կողմից ենթադրաբար նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ, որը լայն տարածում է ստացել սոցիալական ցանցի տիրույթում:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումն առերևույթ պարունակում է քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու վերաբերյալ տեղեկատվություն, ուստի դեպքի հանգամանքները պարզելու համար դատախազության կողմից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնին տրվել է քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով համապատասխան ստուգումներ կատարելու հանձնարարություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: