Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱՆ

Նոյեմբերի 26-ին ԱՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան: Նիստը վարում էր ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Նախքան նիստն սկսելը, մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտընկայս հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակված գործընկերոջ՝ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Գրիգորյանի հիշատակը:

Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ համակարգի աշխատողներին հղված շնորհավորանքի խոսքով:

Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի շնորհավորանքի խոսքը:

Այնուհետև դատախազության աշխատողներին հանձնվեցին Արցախի և Հայաստանի Հանրապետությունների գլխավոր դատախազների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, քննչական կոմիտեի ու ազգային անվտանգության ծառայության կողմից տրված խրախուսանքներն ու պարգևները:

Վերջում տեղի ունեցավ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի նորանշանակ քննիչ Վ.Միքայելյանի հանդիսավոր երդման արարողությունը:

Ամփոփելով մասնագիտական օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հաջողություններ մաղթեց գործընկերներին և վստահություն հայտնեց, որ ԱՀ դատախազության աշխատակիցներն այսուհետ ևս հավատարիմ մնալով իրենց կոչմանը՝ բարձր կպահեն դատախազի մասնագիտական հեղինակությունն ու պատիվը: