Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆԴԻՊՈՒՄ  ՇՈՒՇԻԻ  ՇՐՋԱՆԻ  ՀԻՆ  ՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ  ՀԵՏ

 

Օգոստոսի 5-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Շուշիի շրջանի Հին Շեն համայնք։ Գլխավոր դատախազը նախ հանդիպել է համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին, լսել համայնքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկները, մտահոգություններն ու բնակիչներին հուզող խնդիրները, որից հետո քննարկումներ են ծավալվել նաև բնակիչների հետ։ Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նույն օրը  Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարից գրություն էր ստացել բնակիչներին պատկանող խոշոր եղջերավոր անասունների կորստի վերաբերյալ, որը քննարկելու համար ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։

Գյուղական կյանքի սովորական առօրյան վերականգնելուն խոչընդոտող միակ պատճառը բնակիչները համարել են գյուղից ոչ հեռու տեղակայված ադրբեջանական հենակետից մշտապես ակնկալվող վտանգը։ Գյուղացիների պնդմամբ՝ նրանք նույնիսկ ականատես են եղել հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականների կողմից գյուղի տարածքից խոշոր եղջերավոր անասունների հափշտակության դեպքերի։ Գլխավոր դատախազը ներկաներին տեղեկացրել է, որ հենակետի հետ կապված հարցով արդեն գրություն է ուղարկել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարին՝ խնդրելով ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ հարցը։