Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը աշխատանքային այցով կմեկնի ԱՀ Մարտունու շրջանի դատախազություն՝ դատախազության նստավայրում շրջանի բնակիչների ընդունելություն կազմակերպելու համար։ Ընդունելությունը կկատարվի 09։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում։
Մարտունու շրջանի դատախազության նստավայրը գտնվում է Մարտունի քաղաքի Վ․Խաչատրյան-18 հասցեում։