Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ   ԲԱՑ   ՄՐՑՈՒՅԹԻ   ՄԱՍԻՆ

ԱՀ դատախազության աշխատակազմի նորաստեղծ բաժնի պետի և գլխավոր մասնագետների թափուր պաշտոններում ընդգրկելու համար հայտարարվում է բաց  մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է անձամբ ներկայացնել ԱՀ դատախազության աշխատակազմ` ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան-13 հասցեով:

Բաժնի պետի պաշտոնին ներկայացվող պահանջներն են.

-բարձրագույն իրավաբանական կրթություն,

-դատախազության աշխատակազմում  պետական ծառայության կամ այլ պետական ծառայության  առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում նվազագույնը երկու տարվա ստաժ կամ նվազագույնը երեք տարվա դատախազական ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ,

-տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Բաժնի գլխավոր մասնագետին ներկայացվող պահանջներն են.

-բարձրագույն իրավաբանական կրթություն,

-դատախազության աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,

-տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00-ն, մինչև 2021թ. ապրիլի 22-ը ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին, ժամը 11.00-ին, ԱՀ գլխավոր դատախազության շենքում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (047)-94-32-45 հեռախոսահամարով կամ ներկայանալ ԱՀ գլխավոր դատախազության աշխատակազմի հատուկ, ընդհանուր բաժին և արխիվ (1-ին հարկ, սենյակ 1):