Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿՐԱԿԵԼ  ԵՆ  ՍՊԱՆՈՒԹՅԱՆ   ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

2023թ. մարտի  26-ին,  ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ  Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի  վարչական տարածքի ,,Ճանկաթաղի Դաշտ,, կոչվող  տեղամասի մերձակա հատվածում տեղակայված՝ Ադրբեջանի զինված ուժերի  ռազմական  հենակետում գտնվող  զինծառայողները սպանելու դիտավորությամբ հրաձգային զենքից կրակոցներ են  արձակել նշված  տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Ալյոշա  Տիգրանի Զաքարյանի, Էդմոնդ Սամվելի Դանիելյանի և  Արտյոմ Նելսոնի Աղասյանի ուղղությամբ, սակայն  հանցագործությունը  ավարտին  չի հասցվել` Ա. Զաքարյանի, Է. Դանիելյանի և  Ա. Աղասյանի անվտանգ վայրում պատսպարվելու պատճառով:

Նախապատրաստված նյութերով, 26.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ  կետերով /Սպանության փորձ/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել  է քրեական գործ:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է Մարտակերտի շրջանի դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: