ԿՈԼԵԳԻԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ
Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարում էր գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արամայիս Ավագյանը:
Օրակարգում 2021 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի քննարկումն էր:
Ծրագրի նախագիծը ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը:
Կոլեգիան հավանություն տվեց առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրին և այն ընդունեց ի կատարումն: