Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱ- ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍՄԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.03.2021թ. զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է» (Հղումը` այս հասցեներով. https://artsakh.news/am/news/206357,https://mamul.am/am/news/206357?fbclid=IwAR2gxz nWPdvAQAJNc50t_sG4hHvtRhz5dTwSgavFjPy1P-dhrYybmktedFQ, https://lurer.com/?p=411629&l=am և այլն):

Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ, ուստի գլխավոր դատախազության կողմից հիշյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ: