Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ալեքսեյ Դանիելյանը 2008թ. փետրվարի 02-ից մինչև 2015թ. հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցրել է 16.01.2015թ.) որպես անհատ ձեռնարկատեր իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն, ունենալով նույն ժամանակահատվածում հաշվարկված 14.074.062 ՀՀ դրամ գումարի հարկային պարտավորություններ և այն վճարելու հնարավորություն, սեփական շահերից ելնելով և նշված պարտավորությունների կատարումից ազատվելու նպատակով` 2014թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում նվիրատվության պայմանագրով, անշահավետ գործարքի կնքմամբ, սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան նվիրել է եղբորը` Վլադիսլավ Դանիելյանին, դրանով իսկ ակտիվների նվազեցման եղանակով ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, այսինքն` ձեռնարկությանը հասցրել է կանխամտածված սնանկության, պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:
Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով /Կանխամտածված սնանկությունը/ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: