Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԱԴՐԵՐԻ  ՌԵԶԵՐՎՈՒՄ   ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵՔ  ԴԱՏԱԽԱԶՆԵՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ  ԵՆ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ  ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ

ԱՀ  գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի համապատասխան հրամանով Գրիգորի Սեյրանի Ամիրյանը նշանակվել է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի տեղակալի, Վադիմ Վյաչեսլավի Հովսեփյանը՝ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի ավագ դատախազի, իսկ Վարսիկ Զարմիկի Շահրամանյանը՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի պաշտոններում: