Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Կյանքի 81-րդ տարում  իր մահկանացուն կնքեց Արցախի իրավապահ համակարգի երախտավորներից մեկը՝ Ռայիսա Անդրեյի Իգոշկինան:

Ավարտելով Բաքվի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ Ռ. Իգոշկինան աշխատել է դատախազության մարմիններում: Մի որոշակի ժամանակահատվածում /1976-1994թ.թ./ հանդիսանալով ԼՂԻՄ մարզգործկոմի արդարադատության վարչության պետը, այնուհետև կրկին աշխատանքի է անցել ԼՂՀ դատախազությունում՝ վարելով տարբեր պաշտոններ: Մասնագիտական փորձն ու գիտելիքները նա միշտ էլ սիրով փոխանցել է երիտասարդներին՝  հարգանք ու պատկառանք ձևավորելով իր անձի շուրջը:

Երկարամյա ծառայության թոշակի անցնելուց հետո էլ դարձյալ նա շարունակել է գործընկերների համար մնալ նույն բարի խորհրդատուն ու արդարամիտ անձնավորությունը:

Ռ. Իգոշկինայի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: