Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽՈԻՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Մարտունու  շրջանի  Բերդաշեն գյուղի բնակիչ Արտուր Ասրյանը բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության` դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, 2020թ. հունիսի 23-ին, ժամը 03-ի սահմաններեում վարելով <ՎԱԶ  2121> մակնիշի 35 ՏՏ 787 պետհամարանիշի ավտոմեքենան, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, նշված ավտոմեքենայով մուտք է գործել  Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում գտնվող  Վերածննդի հրապարակ և անպարկեշտ ձևով, այդ թվում՝ մայթի վրայով, վարել ավտոմեքենան: Այնուհետև, Ա. Ասրյանը ավտոմեքենան վարելով մտել է նշված հրապարակին կից` ազատամարտիկների հիշատակին նվիրված նույնանուն պուրակ, որտեղ դարձյալ անպարկեշտ  ձևով  և մայթի վրայով վարել է ավտոմեքենան՝ զուգորդված հրապարակում և պուրակում տեղադրված մայթերը վնասելով, դրանով իսկ դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Փաստի առթիվ 25.06.20թ. ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: