Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ

2019 թվականի նոյեմբերի 30-ին Նատալիա Չիստյակովան նախնական համաձայնության գալով փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Լյուդվիգ Հովհաննիսյանի հետ, խմբով շահադիտական դրդումներից ելնելով, զգալի չափերով գույք խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ներկայանալով որպես <Արմենիա TV> հեռուստաընկերության <Սուր անկյուն> հաղորդաշարի աշխատակիցներ, խաբեությամբ և Մարիամ Գրիգորյանի վստահությունը չարաշահելու եղանակով, 180.000 ՀՀ դրամ գումարի ստացման և այն իր կողմից ընկերությունում իբր վճարելու դեպքում վերջինիս ընտանիքի կենցաղային պայմանների վերաբերյալ հաղորդում պատրաստելու և նշված հաղորդաշարի շրջանակներում այն հեռարձակելու պատրվակով ու կեղծ խոստմամբ, նրան գցելով մոլորության մեջ, Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղում Մ. Գրիգորյանից խարդախությամբ հափշտակել են զգալի չափերի հասնող` 180.000 ՀՀ դրամ գումար, պատճառելով նրան հիշյալ գումարի չափով գույքային վնաս:

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Քաշաթաղի շրջանի  դատախազությունը:

 

Ծանուցում.  Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: