Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԳՈՒՄԱՐ

Է. Խալաֆյանը մեղադրվում է  այն բանի համար‚ որ նա 2011թ. հուլիս ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խարդախության եղանակով   խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական մտադրությամբ  Ստեփանակերտ քաղաքի‚ Ասկերանի ու Մարտունու շրջանի  թվով 15 բնակիչներից  վստահությունը չարաշահելու միջոցով  հափշտակել է ընդհանուր առմամբ 2.065.750 դրամ արժողության գույք։