Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ  ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎԵՐՋԻՆ  ԵՐԵՔ  ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾԵՐԸ  ՆՈՒՅՆՊԵՍ ՈՒՂԱՐԿՎԵԼ  ԵՆ  ԱՀ  ՔՆՆՉԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵ

Ինչպես արդեն հաղորդվել էր, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի հոկտեմբերի 7-ին հարուցվել էր երեք քրեական գործ Արցախի Հանրապետության տեղահանված բնակիչներին հյուրատնային ծառայություն մատուցելու գործընթացում խարդախությամբ, պաշտոնեական անփութությամբ և պաշտոնեական կեղծիքի կատարմամբ պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի կապակցությամբ:

Հիշյալ քրեական գործերի հարուցման պահին ձեռք բերված տվյալների համաձայն` պետությանը պատճառված վնասը գերազանցել է 9.000.000 դրամը:

Հիշյալ երեք քրեական գործերով հետաքննությունն ավարտվել և քրեական գործերն ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար: