Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ,,IRAVUNQ.COM,,-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Այսօր ,,iravunq.com,, կայքում հրապարկվել էր ,,Ինչպես են թալանում մեծ բարերար Lևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները,, վերտառությամբ հոդվածը, որում տեղեկություններ են ներկայացվել բարերար Լևոն Հայրապետյանի ժառանգական գույքը հափշտակելու, նրա ժառանգների իրավունքները խախտելու վերաբերյալ (հղումը այս հասցեով. https://www.iravunk.com/?p=212633&l=am):

Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի  ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: