Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հերթական հրթիռակոծության ժամանակ, հայորդու իր նվիրյալ պարտականությունները կատարելիս, հոկտեմբերի 15-ին զոհվել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Արարատի Գրիգորյանը:
Արցախի Հանրապետության դատախազության ողջ անձնակազմը խորապես սգում է իր լավագույն գործընկերոջ անդառնալի կորուստը և վշտակցում նրա հարազատներին:
Կարեն Գրիգորյանի` հայրենասեր հայի, հմուտ իրավաբանի ու լավագույն ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: