Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։

Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։