Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԱՂԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

29.03.2020թ. factor.am կայքում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվել էր մի տեսանյութ, որում ԱՀ Մարտակերտի շրջանի Ն. Մարաղա համայնքի բնակիչ Վ. Գալստյանը պատմում է նույն համայնքի ղեկավարի կողմից իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և ընտրական իրավունքը ազատորեն իրացնելուն խոչընդոտելու դեպքի վերաբերյալ (նյութի հղումն` այս հասցեով. https://factor.am/235290.html?fbclid=IwAR2boHyvRd5QpIzwJQFuTl8m-ZhYsbIhbbX0IdAEWnvnx3HpJyM3ZAc7S58):
Հաշվի առնելով տարածված տեսանյութի և դրանում ներկայացված դեպքի շուրջ հանրային հետաքրքրությունը՝ իրազեկում ենք, որ 27.03.2020թ. Վ. Գալստյանը վերոհիշյալ դեպքի վերաբերյալ գրավոր դիմում էր ներկայացրել ԱՀ դատախազություն, որը նույն օրը քննարկման համար հասցեագրվել է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազությանը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: