Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՃՊԾ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Գևորգ Մանգասարյանը 2021թ. փետրվարի 01-ին, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, որպես իր հոր` Բորիս  Մանգասարյանի մեքենայի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասի հատուցման երաշխիք, դիտավորությամբ, ապօրինի տիրացել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի ավտոկայանատեղում կայանված, ճանապարհատրանսպորտային պատահարի մյուս մասնակից Կոլյա Բաբայանի ժամանակավոր փաստացի տիրապետման տակ գտնվող, սեփականության իրավունքով Ռուզաննա Բաբայանին պատկանող <<Honda Elysion>> մակնիշի 35 RP 136 հ/հ ավտոմեքենային, որը նույն օրը նրա կողմից տեղափոխվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Պ.Սևակ-58 հասցեում տեղակայված առաձնատան բակ, որով խախտվել է Ռ. Բաբայանի սեփականության իրավունքը և Կ.Բաբայանի տիրապետման իրավազորությունը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Ռ.Բաբայանի և Կ.Բաբայանի իրավունքներին ու օրինական շահերին:

Փաստի առթիվ, ԱՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով  /Ինքնիրավչությունը/  նախատեսված հանցագործության հատկանիշներով, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչի 15.02.2021թ. որոշմամբ հարուցվել է  քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: