Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ` ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 26-ին ժամը 12:50-ին Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանից հաղորդում էր ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարգսյանի փողոցում տեղակայված բնակարան ու  հայտնաբերվել տղամարդու դի:

Քննիչ Մեսրոպ Ղահրամանյանի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը նախնական տեղեկությունների հիման վրա պարզել է, որ 1991թ. ծնված, վերոհիշյալ բնակարանում բնակվող և Շուշի քաղաքի հաշվառում ունեցող Մ.Գ.-ն նույն օրը կտորե շորով կախվել է տան հյուրասենյակում ջեռուցման համար նախատեսված երկաթյա խողովակից, որին մահացած վիճակում հայտնաբերել է վերջինիս տատիկը` Ա.Օ.-ն:

Դեպքի կապակցությամբ ԱՀ քննչական կոմիտեում կատարվում են դատավարական գործողություններ: