Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԸՍՏ   ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ`  ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ  ԿՐԱԿ  ԵՆ  ԱՐՁԱԿԵԼ  ԲՆԱԿԵԼԻ  ՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

21.04.2021թ. Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյանի անվան փողոցի բնակիչ Խ.Մ-ն ԱՀ ոստիկանությանը հաղորդել էր այն մասին, որ նախորդ օրը ժամը 15:00-ի սահմաններում անհայտ անձը ինքնաձիգով կրակ է արձակել իր տան ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է տան տանիքը և առաստաղը:

Հիշյալ հաղորդման կապակցությամբ ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ, նախնական տվյալների համաձայն կրակն արձակվել է ադրբեջանական զինվորականների կողմից` Շուշիի հատվածից: