Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազը դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով` հաստատել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ Արմեն Գրիգորյանի  կողմից առանց իրացնելու նպատակի զգալի խոշոր չափերով թմրամիջոց պատրաստելու և պահելու փաստով մեղադրական եզրակացությունն ու քրեական գործն ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: