Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԷՐԻԿ ԲԵՆԻԱՄԻՆԻ ՎԵՐԴԻՅԱՆ

ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, 
արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Ծնվել է 1977թ. մարտի 28-ին Ստեփանակերտ քաղաքում:
1984թ. ընդունվել և 1994թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:
2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
12.06.1999-08.01.2009թ.թ. աշխատել է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունում` նախ որպես դատախազի օգնական, այնուհետև` ավագ օգնական:
08.01.2009թ. նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնին:
24.01.2011թ. նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնին:
02.03.2018-25.06.2020թ.թ. զբաղեցրել է Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնը:
ԱՀ Նախագահի 2020թ. հունիսի 25-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Իրականացնում է  ԱՀ  գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի, ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի, ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

Արժանացել է Արցախի Հանրապետության <Մխիթար Գոշ> և գերատեսչական մեդալների:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: