Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԶՐԿՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ` ՎԱՐԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Արտուր Կիրակոսյանը ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկի հրամանատարի ՆԿ N 056334 առ 21.11.2018թ. որոշմամբ մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2019թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 07:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Քաջավան թաղամասից դեպի Մարտունի-Ակնա ավտոճանապարհը տանող խճապատ ճանապարհահատվածում վարել է «ՎԱԶ 21013ե մակնիշի 35 NM 916 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը կանգնեցվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի աշխատակցի կողմից:

ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` 08.10.2019թ. հարուցվել է քրեական գործ: Արտուր Կիրակոսյանը 28.10.2019թ. ներգրավվել է որպես մեղադրյալ:

Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն  իրականացրել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի դատախազությունը:

Հիշյալ քրեական գործը 01.11.2019թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: