ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2020թ. հոկտեմբերի 08-ին, ժամը 13-ի և 16-ի սահմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես, <<Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին>> 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 1993թ. դեկտեմբերի 07-ի լրացուցիչ արձանագրության (հոդված 53. Մշակութային արժեքների և պաշտամունքի վայրերի պաշտպանությունը) պահանջների լուրջ խախտումներով, ուղղակի նշանառությամբ հրթիռակոծել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի կենտրոնում գտնվող, ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ չտեղակայված և ռազմական գործողություններին նպաստելու համար չօգտագործվող, հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգություն համարվող, պատմական հուշարձան հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին և պատճառել մեծ վնաս:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ, 10.10.2020թ. ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: