Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ

ԼՂՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված թիվ 331004.11 քրեական գործից 28.11.2011թ. որոշմամբ առանձնացվել և հարուցվել է թիվ 331005.11 քրեական գործը` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով:

28.11.2011թ. թիվ 331004.11 քրեական գործով Էդգար Մկրտչյանը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով:

29.11.2011թ. թիվ 331005.11 քրեական գործով Վիտալի Մկրտչյանը որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասով:

05.12.2011թ. թիվ 331004.11 և թիվ 331005.11 քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատական քննություն իրականացնելու համար: