Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՄԱՐԵԼ

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել թիվ 331004.11 քրեական գործով մեղադրյալ Էդգար Ղալայանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 34-210-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը և ԼՂՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել 80.000 դրամի չափով տուգանքի:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել նաև թիվ 331005.11 քրեական գործով մեղադրյալ Վիտալի Մկրտչյանին ԼՂՀ քրեական օրենսգրքի 34-210-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը և ԼՂՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել 80.000 դրամի չափով տուգանքի: