Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Ի լրումն դատախազության կայքում  31.05..2019թ. տեղադրված`  <Խարդախություն` բազմաթիվ դրվագներով> վերտառությամբ  հաղորդագրության.

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 21.06.2019թ. դատավճռով Հայկ Հայրիյանը մեղավոր է ճանաչվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով /հինգ դրվագով/ և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  /երեք դրվագով/:

Նրա նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 տարի 6 ամիս  ժամկետով: