Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԱԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների (այսուհետ՝ դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաեւ միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները եւ կարգը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատաս-խան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:
Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը
Հարկադիր կատարման ենթակա են՝
ա) քաղաքացիական և վարչական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրա-վաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.
բ/ քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները՝ գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.
գ) միջնորդ դատարանների վճիռները.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները:
Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն):
2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման եւ գործունեության կարգը, ինչպես նաեւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով:
Հոդված 31. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը
1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքե-րում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը:
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահման-ված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը
Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները
Հարկադիր կատարման միջոցներն են՝
ա) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու եւ այն իրացնելու միջոցով.
բ) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.
գ) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական գումարների եւ այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.
դ) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը եւ պահանջատիրոջը հանձնելը.
դա) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.
ե) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցները:
ԳԼՈՒԽ 2
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 6. Կատարողական վարույթի մասնակիցները
Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը եւ (կամ) նրանց ներկայացուցիչները:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել փորձագետներ եւ թարգմանիչներ:
Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները մասնակցում են կատարողական գործողությունների իրականացմանը`
ա) երեխային կողմերից մեկին հանձնելու հետ կապված կատարողական գործողություն-ներն իրականացնելիս.
բ) երեխայի տեսակցության հետ առնչվող կատարողական գործողություններ իրականաց-նելիս` անհրաժեշտություն առաջանալու դեպքում:
Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը
Կատարողական վարույթին մասնակցող կողմերն են՝ պահանջատերը եւ պարտապանը:
Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ համայնքը, կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:
Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ համայնքը, կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:
Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու եւ ավելի պահանջատեր կամ պարտապան:
Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաեւ կատարողական գործողություններին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:
Հոդված 8. Կողմերի իրավունքները եւ պարտականությունները կատարողական վարույթում
1. Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն՝
ա) կնքել հաշտության համաձայնություն.
բ) կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի.
գ) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ.
դ) անել միջնորդություններ.
ե) մասնակցել կատարողական գործողություններին.
զ) կատարողական վարույթի ընթացքում տալ բանավոր եւ գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ եւ նկատառումներ.
է) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների եւ նկատառումների դեմ.
ը) հայտնել բացարկներ.
թ) բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները.
ժ) օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից:
2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել սույն օրենքի պահանջները:
Հոդված 9. Կատարողական վարույթի կողմերի իրավահաջորդությունը
1. Կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահը, իրավաբանական անձի վերակազմակերպումը, պահանջի զիջումը, պարտքի փոխանցումը) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում՝ օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:
2. Մինչեւ իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:
Հոդված 10. Կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը կատարողական վարույթին
1. Քաղաքացիները կարող են կատարողական վարույթին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
2. Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:
Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատա-րողական վարույթին իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակա-ռավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյու-պատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:
3. Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:
Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն նոտարի կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացված լիազորագրով: Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:
2. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է օրենքով նախատեսված կարգով:
Հոդված 12. Ներկայացուցչի լիազորությունները
Կատարողական վարույթին մասնակցելու լիազորությունը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել կատարողական վարույթի հետ կապված գործողություններ:
Ներկայացուցիչը կարող է իրականացնել հետևյալ լիազորությունները, եթե դրանց մասին հատուկ նշում կա լիազորագրում ՝
ա) կատարողական թերթ ներկայացնելը եւ հետ վերցնելը.
բ) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).
գ) բռնագանձված գույքը եւ (կամ) դրամը ստանալը.
դ) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:
Հոդված 13. Օրինական ներկայացուցիչները
1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռեւս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման եւ կառավարման համար նշանակված անձը:
2. Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:
Հոդված 14. Փորձագետների մասնակցությունը կատարողական վարույթին
1. Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):
2. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:
4. Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:
Հոդված 15. Փորձագետին բացարկ հայտնելը
1. Փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:
2. Փորձագետին բացարկ հայտնելու հարցը լուծում է հարկադիր կատարողը:
3. Փորձագետին բացարկ հայտնելու դիմումի քննության արդյունքներով հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Հոդված 16. Թարգմանչի մասնակցությունը կատարողական վարույթին
1. Կատարողական գործողությունների ընթացքում հայերենին չտիրապետող կողմերն իրավունք ունեն հրավիրել թարգմանչի:
2. Թարգմանչի ծառայությունները վարձատրում է հրավիրած կողմը:
3. Թարգմանիչ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Հոդված 161. Ընթերական` կատարողական գործողություններով
1. Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց կողմից զբաղեցրած բնակարանների, շենքերի եւ շինությունների բացման, զննության, ինչպես նաեւ պարտապանին պատկանող, սա-կայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:
2. Հարկադիր կատարողի նախաձեռնությամբ ընթերականեր կարող են հրավիրվել նաև այլ դեպքերում:
3. Ընթերական կատարողական վարույթով չշահագրգռված` Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության չափահաս քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մասնակցելու կատարողական գործողությունների կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները:
4. Ընթերական պետք է ունակ լինի լրիվ և ճշտորեն ընկալելու իր ներկայությամբ կատար-վող գործողությունները:
5. Ընթերական պարտավոր է`
1) հարկադիր կատարողի պահանջով տեղեկություններ հայտնել համապատասխան կա-տարողական վարույթի կողմի հետ իր հարաբերությունների մասին.
2) ենթարկվել հարկադիր կատարողի օրինական կարգադրություններին.
3) չլքել համապատասխան կատարողական գործողությունների վայրը՝ առանց հարկադիր կատարողի թույլտվության.
4) ստորագրել համապատասխան արձանագրությունը` վերջինիս մասին դիտողություններ անելով կամ առանց դրանց:
6. Ընթերակայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
7. Ընթերական իրավունք ունի`
1) ծանոթանալու համապատասխան արձանագրությանը.
2) արձանագրությանը ծանոթանալիս անելու դիտողություններ, որոնք ներառվում են արձանագրության մեջ:
ԳԼՈՒԽ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ
Հոդված 17. Կատարողական թերթ տալու հիմքը
Կատարողական թերթը տրվում է՝
ա) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճար-ման կարգադրությունների հիման վրա.
բ) միջնորդ դատարանների վճիռների հիման վրա.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների վճիռների եւ որոշումների հիման վրա :
Հոդված 18. Կատարողական թերթ տալը
1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի)՝ պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:
2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ անհապաղ:
Հոդված 19. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի դատարանը:
2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ՝ պատշաճ ձեւով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:
Հոդված 20. Մեկ դատական ակտով մի քանի կատարողական թերթ տալը
Եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:
Հոդված 21. Կատարողական թերթի բովանդակությունը
1. Կատարողական թերթում պետք է նշվեն՝
ա) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.
բ) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը եւ դրա համարը.
գ) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը եւ ամսաթիվը.
դ) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրա-վաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավա-բանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
ե) դատական ակտի եզրափակիչ մասը.
զ) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
է) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը, այն կատարման ներկայացնելու ժամկետը:
Այն դեպքերում, երբ արդարադատության արդյունավետության, այլոց իրավունքների պաշտպանության կամ դատական ակտի կատարման շահերից ելնելով` հիմնավորված է կատա-րողական գործողությունների կատարումը ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին, դատարանն այդ մասին նշում է կատարում կատարողական թերթում:
Եթե դատարանը մինչեւ կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:
2. Կատարողական թերթը կազմում, ստորագրում եւ դատարանի կնիքով հաստատում է դատավորը:
Հոդված 22. Դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, կատարման եղանակի եւ կարգի փոփոխումը
1. Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմու-մով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփո-խելու դրա կատարման եղանակն ու կարգը:
Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, եւ ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
2. Դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը, այդ թվում՝ որպես հայցի ապահովման միջոց:
3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը եւ կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
4. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում :
5. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հոդված 23. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը
1.Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ՝
ա) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.
բ) միջնորդ դատարանը կայացրել է վճիռ.
գ) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.
դ) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
2. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետեւանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչեւ դրանց կատարումը:
3. Սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով պահանջատիրոջը վերա-դարձված կատարողական թերթը չի կարող կրկին կատարման ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Հոդված 24. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը
1. Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթի կատարման ներկայացվելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հոդված 25. Կատարողական թերթի կրկնօրինակը տալը
1. Կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ:
2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչեւ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 26. Վճռի կատարման շրջադարձը
1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է, եւ կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին՝ նոր դատական ակտին համապատասխան:
2. Եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է, եւ կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ՝ բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:
Հոդված 27. Վճռի կատարման շրջադարձի հարցի լուծումը
1. Վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
2. Դատարանը վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
ԳԼՈՒԽ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները
1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
2. Որոշման մեջ պետք է նշվեն՝
ա) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.
բ) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը, անունը և ազգանունը.
գ) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.
դ) քննվող հարցը.
ե) կայացվող որոշման հիմքերը՝ այն օրենքների եւ այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.
զ) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.
է) որոշման բողոքարկման կարգը եւ ժամկետը:
3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:
Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուց-մամբ` կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:
4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
6) Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:
Հոդված 29. Հարկադիր կատարողին բացարկ հայտնելը
1. Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը եւ (կամ) պարտապանը:
3. Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված եւ հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:
4. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության պետը:
5. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության պետը կայացնում է որոշում եւ այն պատշաճ ձեւով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:
6. Ինքնաբացարկը կամ բացարկը մերժելու մասին հարկադիր կատարման ծառայության պետի որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան՝ որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
7. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:
Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը
Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից, իսկ օտարերկրյա դատարանի դատական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ճանաչելու և կատարելու վերաբերյալ միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու դատարանի կողմից բավա-րարվելու դեպքում` տվյալ դատարանից կատարողական թերթ ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարագիր է վերցնում պարտապանից նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարա-դատության նախարարի սահմանած կարգով: Պարտա-պանը պարտավոր է հայտարարագրում տեղեկություններ ներկայացնել նաև սեփականության իրավունքով իրեն պատկանած, սակայն վերջին 6 ամսվա ընթացքում օտարված անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների մասին:
Պարտապանը չի ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր՝ ոչ գույքային բնույթի, ինչ-պես նաեւ մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատա-րողական վարույթներով:
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյու-րելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը առաջացնում է պատասխա-նատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը
1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը, եւ բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, կամ կատարողական թերթը ներկայացնելիս չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ, 12-րդ կամ 20-րդ հոդվածներով նախատեսված պահանջները, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում՝ այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:
Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը և կատարողական վարույթի փոխանցումը
1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:
2 Պարտապանին որոշակի գործողություններ կատարել պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
3. Կատարողական վարույթը կարող է փոխանցվել մեկ հարկադիր կատարողից մյուսին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից.
4. Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնաց-վում են նույն հարկադիր կատարողի մոտ:
Հոդված 33. Կատարողական գործողությունների կատարման ժամանակը
1. Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:
2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաեւ գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե՝
ա) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
բ) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին եւ սահմանված ժամերին անհնարին է:
գ) սույն հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքերում.
դ) դա նախատեսված է կատարողական թերթով:
2.1. Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկըս-ված կատարողական գործողությունները:
Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը
1. Կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպ-քերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկ-վում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարո-ղական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:
Աշխատավարձից, կենսաթոշակից, այլ եկամուտներից, ալիմենտային պարտավորություն-ներից բխող բռնագանձումների կատարումը, ինչպես նաեւ հարկադիր կատարման պարբերական բնույթ ունեցող կատարողական գործողությունները (երեխայի տեսակցություն և այլն) իրականաց-վում են պարբերական կատարման միջոցով: Այդ դեպքերում հարկադիր կատարումը դադարում է վարույթի ավարտով կամ կարճմամբ:
2. Կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամ-կետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարողի միջնորդությամբ:
3. Բարդ և ծավալուն կատարողական գործողություններ պահանջող վարույթների ընթաց-քը արդյունավետ լուծելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի որոշմամբ կարող է ստեղծվել հարկադիր կատարողների խումբ: Հարկադիր կատարող-ների խմբի ղեկավարին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկա-դիր կատարողը:
Հոդված 35. Կատարողական թերթի պարզաբանումը
1. Կատարողական թերթում նշված պահանջների պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան՝ այն պարզաբանելու համար:
2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը եւ պարտապանը պատշաճ ձեւով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Հոդված 36. Կատարողական գործողությունների հետաձգումը
1. Կատարողական գործողությունները հետաձգվում են կատարողական գործողություն-ների իրականացումն արգելակող հանգամանքների առկայության դեպքում մինչև այդ հանգա-մանքների վերանալը`
1) հարկադիր կատարողի նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա` ոչ ավելի, քան մեկ անգամ, մինչև երկու շաբաթ ժամկետով.
2) դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան` գրավառուի կողմից պարտա-վորությունների վաղաժամկետ կատարում պահանջելիս:
2. Կատարողական գործողությունները հետաձգվում են հարկադիր կատարողի որոշմամբ:
Հոդված 37. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե՝
ա)
բ) պարտապանը ճանաչվել է անգործունակ .
գ) պարտապանը զինված ուժերի եւ այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.
դ) դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին.
ե) հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով.
զ) դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.
է) առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը:
Եթե դատարանի որոշման հիման վրա կասեցվել է կատարողական գործողությունների մի մասը, ապա մնացած մասով կատարողական գործողությունները շարունակվում են:
Հոդված 38. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը
Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե՝
ա) դիմել է կատարողական թերթ տված դատարան՝ այն պարզաբանելու համար.
բ) նշանակել է փորձաքննություն.
գ) պարտապանը ներգրավվել է որեւէ պետական հանձնարարության կատարման մեջ.
դ) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվում է.
ե) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:
Հոդված 39. Կատարողական վարույթի կասեցման եւ վերսկսման կարգը
1. Կատարողական վարույթը կասեցնելու եւ վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
2. Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո՝ պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:
Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը
1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետա-խուզում հայտարարելու մասին:
2. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայու-թյունը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզում չի իրականաց-վում մինչև 50.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով, բացառությամբ քրեական գործերով գույքի բռնագրավման, ալիմենտային, աշխատա-վարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերա-բերյալ կատարողական վարույթներով:
3. Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պե-տական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով:
4. Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումն իրականացվում է միայն այն դեպքե-րում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական գործողությունների իրակա-նացումը:
Պարտապան ֆիզիկական անձի հետախուզումը հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա իրականացնում են ոստիկանությունը, ինչպես նաև այն անձինք և կազմա-կերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվու-թյուն (լիցենզիա):
5. Եթե պահանջատերը (պահանջատերերը) ունի տեղեկություն պարտապանի գույքի կամ դրա գտնվելու վայրի վերաբերյալ, ապա պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել հար-կադիր կատարողին:
6. Պետական մարմինները և այլ կազմակերպություններ պարտավոր են հարկադիր կա-տարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:
Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը
1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե՝
ա) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.
բ) անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի եւ (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.
գ) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ սույն օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապար-դյուն.
դ) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար:
ե) ավարտվել են հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.
զ) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահ-մանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին.
է) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագան-ձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ.
ը) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհա-նուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձ-նացնելու պահանջ ներկայացնել դատարան.
թ) ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:
2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Կատարողական վարույթն ավարտելու դեպքում կատարողական թերթը վերադարձ-վում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի «բ» և «ե» կետերով սահմանված դեպքերի: Եթե կատարողական վարույթն ավարտվում է պահանջատեր քաղաքացու մահվան պատ-ճառով, ապա կատարողական թերթը վերադարձվում է մահացածի ժառանգներին` նրանց գրա-վոր պահանջի դեպքում:
Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:
Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի վերացման դեպքում հար-կադիր կատարողը որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին:
Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը
1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե՝
ա) կատարողական թերթը փաստացի կատարվել է.
բ) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից.
գ) պահանջատերն ու պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, եւ այն հաստատել է դատարանը.
դ) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, եւ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.
ե)
զ) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
է) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված եւ պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.
ը) պարտապան-իրավաբանական անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ .
թ) պարտապան-իրավաբանական անձը կամ պահանջատեր-իրավաբանական անձը լուծարվել է:
ժ) հայցը թողնվել է առանց քննության կամ մերժվել է:
1.1. Անշարժ կամ համապատասխան իրավունքների պետական գրանցում պահանջող գույքի նկատմամբ պետության կամ համայնքի սեփականությունը ճանաչելու մասին հարկադիր կատարողի որոշումը եւ կատարողական թերթի պատճենը հարկադիր կատարողն ուղարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին կամ համապա-տասխան համայնքի ղեկավարին` վերջիններիս կողմից իրավունքների պետական գրանցումն իրականացնելու համար: Հարկադիր կատարողի որոշումը և կատարողական թերթի պատճենը պետական լիազոր մարմին կամ համայնքի ղեկավարին ուղարկելու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, հարկադիր կատարողը որոշում է կայացնում կատարողական վարույթը կարճելու մասին:
2. Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ կատարո-ղական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատա-կան կարգով վերացման դեպքերի:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին
1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:
3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:
4. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
բ) պատրաստի արտադրանք,
գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա) շարժական գույք,
բ) անշարժ գույք:
Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման հա-մար:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնա-գանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
5. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակից պարտապանի բաժնի նկատ-մամբ բռնագանձումը տարածվում է սույն օրենքով սահմանված կարգով:
6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապի-տալում (կոոպերատիվի բաժնային ֆոնդում) պարտապանի բաժնեմասի (փայի) վրա բռնագան-ձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավա-րարության դեպքում:
Հոդված 43.1. Կատարողական գործողություններ կատարելու նպատակով հարկադիր կատարողի կողմից բնակարան կամ այլ շինություններ մուտք գործելը
Կատարողական գործողությունների կատարման նպատակով (բռնագանձում, վտարում, բնակեցում և այլն) հարկադիր կատարողն իրավունք ունի անարգել մուտք գործելու պարտա-պանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով այլ անձանց պատկանող բնակարան կամ շինություններ հարկադիր կատարողը կարող է մուտք գործել այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությամբ: Համաձայ-նության բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է մուտք գործել բնակարան կամ շինություններ՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա:
Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը
1. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը եւ ի պահ հանձնելը:
Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված գույքը:
Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները եւ ժամկետները՝ հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը եւ այլ հանգամանքներ:
2. Արգելանքը կիրառվում է՝
ա) պարտապանի գույքի պահպանումն ապահովելու եւ այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.
բ) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.
գ) պատասխանողին պատկանող եւ նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:
3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից, հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:
Շուտ փչացող գույքն առգրավվում եւ իրացվում է անհապաղ:
Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները եւ քարերը, ոսկերչական եւ ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, ադամանդից եւ այլ թանկարժեք քարերից պատրաստված զարդերը, ինչպես նաեւ դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:
4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
5. Գույքագրման աշխատանքների ժամանակի և վայրի մասին հարկադիր կատարողը գույքագրման անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ գրավոր տեղեկացնում է պահան-ջատիրոջը, բացառությամբ հայցի ապահովման և մինչև 100.000 դրամ պահանջի կատարո-ղական վարույթների: Պահանջատիրոջ չներկայանալն արգելք չէ գույքագրման աշխատանքներն իրականացնելու համար:
44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը
Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
1) առկա են սույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Հոդված 45. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս
1. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել առաջին ատյանի դատարան:
2. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:
3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի եւ (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը եւ համապատասխան ֆինանսական մարմինը:
4. Դատարանը գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 46. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը
1. Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է եւ ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ՝ հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին:
2 Բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների մասին տեղեկությունների առկայության դեպքում հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա:
3. Հարկադիր կատարողը արգելանք դնելու մասին որոշումը և կատարողական թերթի պատճենը պատշաճ ձեւով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն:
4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին :
5. Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը հարցում է կատարում հարկային մարմիններին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել հարկադիր կատարողին:
Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը
1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է եւ ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին՝ հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին:
2. Բանկերի եւ այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների եւ այլ արժեքների մասին տեղեկությունների առկայության դեպքում հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա:
3. Հարկադիր կատարողը արգելանք դնելու մասին որոշումը և կատարողական թերթի պատճենը պատշաճ ձեւով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն եւ պարտավորեցնում է նրանց իրականացնել արտարժույթի վաճառք:
4. Հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին:
Հոդված 47.1. Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը
1. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, և բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից:
Պարտապանի գույքի գույքագրման ժամանակ պարտապանը պարտավոր է գրավոր տեղեկացնել հարկադիր կատարողին գույքի այն տեսակների մասին, որոնք հանդիսանում են բաժնային կամ համատեղ սեփականություն՝ նշելով համասեփականատերերի տվյալները (անու-նը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը): Պարտապանը պարտավոր է ներկայացնել նաև համասեփականատերերի սեփականության իրավունքը հավաստող փաստա-թղթեր:
Հարկադիր կատարողը, պարզելով համասեփականատերերի առկայությունը, գույքի ուղ-ղակի վաճառքի մասին որոշումը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, պարտա-պանի ներկայացրած տեղեկությունների հիման վրա (անուն, ազգանուն (անվանում), բնակության (գտնվելու) վայր) պատշաճ ծանուցմամբ ուղարկում է գույքի ուղղակի վաճառքի մասին որոշումը գնման նախապատվության իրավունք ունեցողներին: Որոշումն ստացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, բաժնային կամ համատեղ սեփականության մասնակիցներից գնման նախապատ-վության իրավունքի իրականացման մասին գրավոր տեղեկություններ չստացվելու դեպքում գույքն իրացվում է սույն օրենքով սահմանված կարգով: Սույն օրենքով սահմանված կարգով գույքն ուղղակի վաճառքով առաջին անգամ չիրացվելու դեպքում հետագա վաճառքներ կազմակեր-պելիս գնման նախապատվության իրավունքը չի գործում:
2. Եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքն անշարժ է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է պարտապանին պատկանող բաժնի վրա:
Հոդված 48. Կատարողական թերթում նշված գույքը պահանջատիրոջը հանձնելը
Կատարողական թերթում նշված որոշակի գույքը պահանջատիրոջը հատկացնելու դեպքում հարկադիր կատարողն այն առգրավում է պարտապանից եւ հանձնում պահանջատիրոջը՝ կազմելով արձանագրություն:
Եթե պահանջատերը հրաժարվում է նշված գույքն ընդունելուց, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական վարույթը կարճվում է:
Հոդված 49. Պարտապանին պատկանող` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը
Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով՝ այդ գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային տվյալների առկայության դեպքում:
Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը
1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանու-ցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի, գրավադրված գույքի վրա արգե-լանք դնելու որոշման եւ գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավա-րարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ:
2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրա-վառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնում նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվում է գրավ դրված գրավառուի մոտ:
Հոդված 51. Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել
Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա՝
ա) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային եւ մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
բ) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից եւ այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.
գ) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:
դ) մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.
ե) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցներ:
Հոդված 52. Պարտապանի գույքի պահատվությունը
Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտա-պանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա:
Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը
1. Պարտապանի գույքի գնահատումը և իրացումը կատարվում են սույն օրենքով և «Հրապա-րակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահման-ված կարգով:
2. Պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացվելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:
Հոդված 531. Գույքի ուղղակի վաճառքը
1. ՈՒղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը` կատարողական թերթին համապատաuխան:
2. Շուտ փչացող, պահպանման էական ծախuեր պահանջող (oրինակ` ընտանի կենդանիներ), uակավարժեք, oգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, uահմանափակ շրջանառության եւ յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպեu նաեւ oգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով:
Uույն oրենքի իմաuտով`
ա) շուտ փչացող գույք են համարվում uննդամթերքը, oծանելիքակոuմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները եւ նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար uահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաu է մեկ տարուց.
բ) պահպանման էական ծախuեր պահանջող գույք են համարվում ընտանի եւ այլ կենդանիները եւ այլ նմանատիպ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամuվա հաշվարկով uովորաբար կատարվելիք ծախuերը գերազանցում են գույքի արժեքի 10 տոկոuը.
գ) uակավարժեք գույք է համարվում մինչեւ 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միաuնական խմբաքանակ չեն կազմում.
դ) oգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք են համարվում կիuաքանդ մեխանիզմները, հաuտոցները, որոնց oգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախuերը uովորաբար գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոuը.
ե) uահմանափակ շրջանառության գույք է համարվում oրենքով այդպիuին ճանաչված գույքը.
զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր uպառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում uահմանափակ թվով uպառողների համար.
է) oգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային oգտագործման համար նախատեuված առարկաները:
Անշարժ գույքը, բաժնեմաuերը (բաժնետոմuերը, փայը), ինչպեu նաեւ մշակութային արժեք հանդիuացող գույքը իրացվում են միայն հրապարակային uակարկություններով:
Պարտապան հանդիuացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային uակարկությունների միջոցով` ֆոնդային բորuայում:
3. ՈՒղղակի վաճառքի մաuին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: ՈՒղղակի վաճառքի մաuին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում են գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպեu նաեւ այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը uույն հոդվածի 4-րդ մաuի երկրորդ պարբերությամբ uահմանված կարգով իրավունք ունի գնելու այդ գույքը:
Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպեu գույքի ուղղակի վաճառքի գին` uահմանվում է գույքային շրջանառության uովորական մաuնակցից տվյալ տեuակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը:
ՈՒղղակի վաճառքի մաuին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին եւ ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` մեկ oրվա ընթացքում, պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը պահանջատերերին): Եթե գույքագրմանը մաuնակցում է նաեւ պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն:
Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, ապա այդ մաuին կազմվում է համապատաuխան արձանագրություն, եւ որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հաuցեով:
4. ՈՒղղակի վաճառքի մաuին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն uահմանված ժամին եւ վայրում որոշմամբ uահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մաuնակցության դեպքում
գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին:
Եթե uահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը uույն մաuի առաջին պարբերությամբ uահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մաuին որոշմամբ uահմանված գնով:
5. Uույն հոդվածի 4-րդ մաuի երկրորդ պարբերությամբ uահմանված կարգով տաuնoրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը uահմանում է նոր գին, uույն հոդվածով uահմանված կարգով տեղեկացնում է կողմերին եւ գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է uույն հոդվածով uահմանված կարգով:
Հոդված 53.2. Պարտապանի իրացված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը
Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը հիմք է գույքի նկատ-մամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու հա-մար:
Հոդված 54. Պարտապանի գույքի իրացումը
ուժը կորց 99
Հոդված 55. Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը
ուժը կորց 289
ԳԼՈՒԽ 6
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ
ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ
Հոդված 56. Պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը
Պարտապանի աշխատավարձի եւ այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե՝
ա) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.
բ) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:
Հոդված 57. Պարտապանի աշխատավարձից եւ այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափի հաշվարկի կարգը
Պարտապանի աշխատավարձից եւ այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:
Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից եւ այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե՝
ա) բռնագանձվում է ալիմենտ.
բ) հատուցվում է առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
գ) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաեւ պարտապանի կենսաթոշակի, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:
Հոդված 59. Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը
Ժամանակավոր անաշխատունակության եւ գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ եւ առողջությանը, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:
Հոդված 60. Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել
Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են՝
ա) առողջության, ինչպես նաեւ կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.
բ) ալիմենտային պարտավորությունների համար.
գ) երեխայի ծննդյան կապակցությամբ.
դ) երեխաների խնամքի համար.
ե) բազմազավակ կամ միայնակ մայրերին՝ որպես պետական նպաստ.
զ) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում՝ ընտանիքներին.
է) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց՝ որպես փոխհատուցում.
ը) հաշմանդամներին.
թ) տուժողին՝ լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման եւ նրա խնամքի համար.
ժ) աշխատանքից արձակվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ:
Հոդված 61. Ալիմենտի եւ ալիմենտային պարտքերի բռնագանձման կարգը
Ալիմենտների եւ ալիմենտային պարտավորություններով պարտքերի բռնագանձման կարգը, այդ թվում նաեւ՝ պարտապանի արտասահման աշխատանքի կամ մշտական բնակության մեկնելու դեպքում, սահմանվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով :
Հոդված 61.1. Ալիմենտային պարտավորություններով բռնագանձումներ կատարելը
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով բռնագանձումը տարածվում է պարտապանի գույքի վրա, եթե նա չի ստանում աշխատավարձ, կենսաթոշակ կամ չունի այլ եկամուտներ:
Ալիմենտ բռնագանձելու կատարողական վարույթներով պարտապանի գույքն իրացվում է այն հաշվով, որպեսզի գույքի հարկադիր իրացումից ստացված միջոցները բավարարեն մինչեւ 3 տարի ժամանակահատվածի համար ալիմենտային պահանջների բավարարումը, սակայն ոչ ավելի, քան ալիմենտային պահանջների բավարարման ժամկետի ավարտը:
Բռնագանձված գումարները կապիտալացվում են և փոխանցվում հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ: Այդ գումարների հատկացումը պահանջատիրոջը կատարվում է կատարողական թերթով սահմանված չափով և պարբերականությամբ:
Եթե մինչև կապիտալացված միջոցների լրիվ բաշխումը պահանջատերը սահմանված կար-գով հրաժարվել է պահանջից, կամ օրենքով սահմանված այլ հիմքերով դադարել է ալիմեն-տային պարտավորությունը, ապա դեպոզիտ հաշվում մնացած միջոցները վերադարձվում են պարտապանին:
ԳԼՈՒԽ 7
ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարել պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալ հարկադրող կատարողական թերթերի կատարման ընդհանուր պայմանները
Պարտապանին որոշակի գործողություններ կատարել պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալ հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:
Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը կազմակերպում է կատարողական թերթի կատարումը՝ իր որոշմամբ պարտապանից բռնագան-ձելով փաստացի կատարված կատարման ծախսերի եռապատիկի չափով:
Հոդված 63. Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը
Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը համարվում է ավարտված՝ աշխատանքից անօրինական ազատված կամ տեղափոխված աշխատողին իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը փաստացի թույլ տալու պահից, որը հաջորդել է աշխատողին աշխատանքից ազատելու կամ տեղափոխելու անօրինական կարգադրությունը վերացնելու վերաբերյալ հրամանի հրապարակմանը:
Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը
1. Վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) եւ նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձեւով տեղեկացնում է պարտապանին՝ հարկադիր վտարման օրվա եւ ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտա-պանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:
Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը՝ վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը:
4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:
Հոդված 64.1. Աճուրդի ներկայացված շինություններից վտարումը
Բնակարանները, բնակելի տները և այլ շինություններն ամբողջությամբ աճուրդի ներկա-յացնելիս հարկադիր կատարողն իրավունք ունի մինչև աճուրդի իրականացումն իր որոշմամբ վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփակա-նատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփա-կանատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 65. Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը
1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու եւ այնտեղ բնակվելու ապահովումն է:
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձեւով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա եւ ժամանակի մասին: Բնա-կեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար:
3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:
4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. ուժը կորց 178
ԳԼՈՒԽ 8
ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 66. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը
1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման եւ անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաեւ կատարողական վարույթի կողմերի եւ այլ անձանց ծախսած միջոցները:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են՝
ա) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման եւ իրացման համար.
բ) փորձագետների վճարման համար.
գ) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.
դ) պարտապանի եւ (կամ) նրա գույքի հետախուզման համար.
ե) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:
Հոդված 67. Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը
1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին մուծելու համապատաuխան ծախuերի կամ դրանց մի մաuի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:
2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, եթե այն հնարավոր է եղել բռնագանձել պարտապանից:
Հոդված 68. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը
1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի եւ հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պարտապանից`
ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ եւ ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իuկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոuի չափով.
բ) մինչեւ 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով եւ ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման եւ կյանքին ու առողջությանը պատճառված վնաuի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախuեր չեն գանձվում:
3. Կատարողական գործողությունների կատարման ծախuերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ uույն հոդվածով uահմանված դեպքերի:
4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաuտացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաuտացի կատարված ամբողջ ծախuը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:
Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաuտացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով:
Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաu լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոuից:
5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն uտանալուց հրաժարվելու հետեւանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիu, ապա կատարողական գործողությունների կատարման ծախuերը բռնագանձվում են պահանջատիրոջից uույն հոդվածի 2-րդ մաuով uահմանված կարգով:
6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի uնանկության հետեւանքով, ապա փաuտացի կատարված կատարողական գործողությունների ծախuերը բռնագանձվում են պարտապանից` uնանկության իրավահարաբերությունները կարգավորող oրենuդրությանը համապատաuխան: Այդ ծախuերը բավարարվում են դատական ծախuերի հետ միեւնույն հերթում:
7. Կատարողական գործողությունների կատարման ծախuերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեuը oգտագործվում է ծառայողների նյութական խրախուuման, իuկ մյուu կեuը` կատարողական ծախuերի եւ համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուuման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների oգտագործման կարգը uահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 9
ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը
1. Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը:
2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջա-տերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.
— առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պա-հանջները,
— երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,
— երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,
— չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատ-ճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,
— հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիա-լական վճարումների պահանջները,
— վեցերորդ հերթին բավարարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետա-կան բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիա-լական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,
— յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կա-տարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախա-տեսված դեպքերի:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թեր-թերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:
3. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնա-գանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահան-ջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահան-ջատերեր:
4. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց և կատարողական ծախսերը գանձելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:
Հոդված 70. Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներով, բացառությամբ նույն գործերով պետական տուրքերի բռնա-գանձման վարույթների, պահանջի (պահանջների) չափի նկատմամբ գույքի անբավարարություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է հայցադիմում ներկայացնել տնտե-սական գործեր քննելու իրավասություն ունեցող դատարան՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով` համապատասխան հանգամանքն ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Պարտապանի գույքի ուղղակի վաճառքի կամ աճուրդի դեպքում գույքի անբավա-րարության հանգամանքը պարտավորության նկատմամբ որոշելիս հարկադիր կատարողը հիմք է ընդունում գույքի ուղղակի վաճառքի համար սույն օրենքով սահմանված գինը, իսկ աճուրդի դեպքում` սահմանված մեկնարկային գինը:
3. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումին կից հարկադիր կատարողը ներկա-յացնում է նաև կատարողական վարույթով հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տեղեկանք` կատարո-ղական գործողությունների ընթացքում կատարված և հաշվարկված ծախսերի մասին:
Հոդված 70.1. Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում
կորց 289
ԳԼՈՒԽ 10
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 71. Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը
Հարկադիր կատարողի՝ իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար, ու ենթակա են կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:
Հոդված 72. Պատասխանատվությունը կատարողական վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների համար
1. Քաղաքացին կամ պաշտոնատար անձը հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկա-տարելու, կատարմանը խոչընդոտելու կամ դիմադրություն ցույց տալու, ինչպես նաև պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելու կամ դրանք խեղաթյուրելու կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելու դեպքերում ենթակա է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության:
2. Դատական ակտի կատարմամբ պայմանավորված՝ հարկադիր կատարողին զրպար-տելու, ինչպես նաև նրա կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի կամ հարկադիր կատարողի նկատ-մամբ բռնություն գործադրելու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվություն: Այդ դեպքերում միջնորդություն է ներկայացվում դատախազություն՝ մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը
կորց 85
Հոդված 73. Պատասխանատվությունը բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթը չկատարելու համար
Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթով սահմանված պարտապանից դրամական միջոցներ բռնագանձելու պահանջները չկատարելը հիմք է հարկադիր կատարողի կողմից այդ բանկին կամ վարկային կազմակերպությանը բռնագանձվող գումարի հիսուն տոկոսի չափով տուգանելու համար:
Հոդված 73.1. Դատախազության լիազորությունները՝ կապված դատական ակտի կատարման հետ
1. Դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ՝ ծանոթանալու միայն իրենց հայցերով կատարողական վարույթներին:
2. Դատախազությունն իրավունք ունի վերացնելու քրեական գործերով դատարանի դա-տավճիռների հիման վրա հարուցված գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը այն կայացնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե որոշումը կայացնելիս թույլ են տրվել սույն օրենքով սահմանված ընթա-ցակարգային խախտումներ:
Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը այն կայացվելու օրվանից հետո՝ 15 օրվա ընթացքում:
ԳԼՈՒԽ 11
ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 74. Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը հարկադիր կատարելիս նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 75. Օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը եւ կատարումը
1. Օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների դատական ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում եւ կատարվում են, եթե դա նախատեսված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների դատական ակտերի կատարման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով եւ սույն օրենքով:
3. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ 12
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 76. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 1 -ից:
Հոդված 77. Անցումային դրույթներ
Հոդված 78. Սակարկությունների կազմակերպումը
Հոդված 79. Աճուրդի անցկացման մասին հաղորդագրությունը
Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը
Հոդված 81. Աճուրդի անցկացման կարգի խախտման հետեւանքները
Հոդված 82. Աճուրդը չկայացած հայտարարելը
Հոդված 83. Կրկնակի աճուրդը (աճուրդները)
77 –83 հոդվածներն ուժը կորց. ՀՕ-99 օրենք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 հունիսի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-66