Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ

Արցախի Հանրապետության դատախազությունում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը, պահպանելով ԱՀ առողջապահության նախարարի 05․11․2021թ․ թիվ 256-Ա հրամանով հաստատված՝ կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները: Ընդունելության ժամանակ պարտադիր է դիմակ կրելը, հատուկ նյութով ախտահանվելը, ջերմության հեռահար ստուգում անցնելը, սոցիալական հեռավորություն պահպանելը:
Ընդունելության ներկայացած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով դատախազությունում ևս ամենօրյա ռեժիմով ձեռնարկվում են ԱՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված` վիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումները: