Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

Հունիսի 3-ին ԱՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի նիստ՝ կոլեգիայի անդամների, գլխավոր դատախազության ավագ դատախազների, դատախազի ու քաղշրջդատախազների մասնակցությամբ: Նիստը վարում էր գլխավոր դատախազ  Արթուր Մոսիյանը:

Նիստում քննարկվել են հետևյալ օրակարգային հարցերը.

  1. Ինչպիսի” հետևություններ է անհրաժեշտ կատարել 2017-2018թթ. կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության ժամկետը երկարացնելու դեպքերի վերլուծության արդյունքների հիման վրա (զեկուցող՝ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժնի պետ Ա. Գալստյան):
  2. Որո”նք են գլխավոր դատախազության ՄՔՎՕՆՀ բաժնի հսկողությամբ և վերահսկողությամբ քննված քրեական գործերով 2017-2018թթ. նախաքննության ժամկետը երկարացնելու դեպքերի պատճառները (զեկուցող՝ գլխավոր դատախազության ՄՔՎՕՆՀ բաժնի պետ Կ. Գաբրիելյան):
  3. Ինչպիսի”նն է ներկա վիճակը և որո”նք են շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների և վարչական իրավախախտումների հետևանքով պետությանը պատճառված վնասի վերականգնման ու բռնագանձման ապահովման ուղղությամբ դատախազական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները (զեկուցող՝ գլխավոր դատախազության ՊՇՊ բաժնի պետ Ս. Գաբրիելյան):
  4. Որո”նք են հետաքննության մարմինների կողմից հանցագործության մասին հաղորդման քննարկման արդյունքում նախապատրաստված նյութերը, առանց քրեական գործ հարուցելու, նախաքննական մարմնին փոխանցելու պրակտիկ մոտեցման վերանայման ուղիները (զեկուցող՝ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Ներսիսյան):
  5. Որո”նք են պետական մարմինների ու պաշտոնատար անձանց անօրինական ու անհիմն վարչական ակտերով քաղաքացիներին աշխատանքից ազատելու դեպքում դատական ակտերով պետությունից` վերջիններիս օգտին որպես հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պայմաններում, պետության գույքային շահերի պատշաճ դատախազական պաշտպանություն ապահովելու ուղիները (զեկուցող՝ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Ներսիսյան):
  6. Ինչպիսի”ն են տրանսպորտային միջոցների սրահից գողություն կատարելու դեպքերի քրեաիրավական որակման պրակտիկ մոտեցումները և կան արդյո”ք դրանք վերանայելու իրավական հիմքեր (զեկուցող՝ գլխավոր դատախազության ավագ դատախազ Գ. Ներսիսյան):

Քննարկված հարցերի շուրջ զեկուցողները, կոլեգիայի անդամներն ու հրավիրվածները ներկայացրին իրենց կարծիքները, առաջարկություններն ու մտահոգությունները, որոնց արդյունքում կոլեգիան ընդունեց համապատասխան որոշումներ: