Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿԱՐՃ՝ «9901» ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՀԱԶԱՆԳԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ

11.03.2020թ. ԱՀ դատախազության թեժ գծի կարճ՝ «9901» հեռախոսահամարին ԱՀ քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ քարոզչության ժամանակահատվածում ԱՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի խախտմամբ փակցված քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի հեռացման պարտականությունը կրում են տեղական ինքնակառավարման մարմինները, ուստի հիշյալ ահազանգի վերաբերյալ կազմված արձանագրությունը նույն օրն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին՝ ահազանգում ներկայացված խնդիրը քննարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: