Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազը դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ չառարկելով, հաստատել է Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչ Մհեր Հարությունյանի կողմից` ԱՀ  քր.օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով, ԱՀ  քր.օր-ի 139-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններով /Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ մեղադրական եզրակացությունը:

Հիշյալ քրեական գործը 01.11.2019թ. ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան` ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: