ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 11 ԱՆՁԻՑ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ 2-Ը
Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, 25.01.2023թ. ԱՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անց էր կացրել հավակնորդների բաց մրցույթ:
Հարցազրույցի ժամանակ ստուգելով թվով տասնմեկ հավակնորդների մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իրենց կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրանց անձնական որակները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ և այլն), հանձնաժողովը քննարկումների արդյունքում միաձայն որոշեց անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչել դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականներ Քնարիկ Հովակիմյանին և Լուսինե Մկրտչյանին, ովքեր ԱՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամաններով ընդգրկվել են դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում:
Ք.Հովակիմյանը գլխավոր դատախազի 14.02.2023թ. հրամանով նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազության դատախազի պաշտոնում, իսկ Լ.Մկրտչյանը համապատասխան պաշտոնում կնշանակվի առաջիկայում: